Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Միակ ինստիտուտը մնացել է Հայ Եկեղեցին

Միակ ինստիտուտը մնացել է Հայ Եկեղեցին
08.06.2025 | 11:14

Վերջին 1000 տարվա ընթացքում այլադավան ոչ մի նվաճող՝ ոչ սելջուկ-թյուրքերը, ոչ մոնղոլները, ոչ օսմանները, ոչ էլ պարսիկները երբեք չեն մտորել Հայ Առաքելական Եկեղեցին ոչնչացնելու մասին:

Վերջին 1000 տարում առաջին անգամ այդ մասին մտորում են նորահայտ նվաճողները՝ Իլհամ Ալիևն ու նրա զույգ վեցնոցները՝ Փաշինյանն ու Փաշազադեն:

Ադրբեջանի ղեկավարությունը կատակ չի անում, երբ խոսում է Սյունիքի, Երևանի ու Էջմիածնի նվաճման մասին:

Կատակ չէր անում նաև Ղարաբաղի մասին խոսելու ժամանակ:

Ստացվել է այնպես, որ տարածքի պատմականության, այսինքն, հայերին պատկանելու գլխավոր փաստերն ու վկաները հայերի հնամենի եկեղեցիներն են:

Այդ իսկ այդ պատճառով Ադրբեջանը հայկական եկեղեցիներն աղվանական է հռչակում (Ղարաբաղում, Երևանում, Էջմիածնում և այլուր), իսկ հայերին՝ Հնդկաստանից Հարավային Կովկաս ներթափանցած ու աղվանական եկեղեցիներին և մշակույթին տիրացած ցեղ:

Զուգահեռաբար ադրբեջանցիների նախնիներն էլ կարգվում են քրիստոնյա աղվանները:

Ի վերջո, բոսնիացի մուսուլմանները միշտ չեն չէ՞ մուսուլման եղել, նախկինում ուղղափառ քրիստոնյաներ են եղել:

Նույն տրամաբանությամբ Ալիևը փորձում է մուսուլման ադրբեջանցիներին քրիստոնյա աղվանների ժառանգ կարգել ու դրանով հիմնավորել Հայաստանի «Արևմտյան Ադրբեջան» լինելը:

Եվ, քանի որ այս գործընթացում խանգարող միակ ինստիտուտը մնացել է Հայ Եկեղեցին, ուստի խնդիր է դրված չեզոքացնել այդ «վտանգը»:

Նկատե՞լ եք, որ Փաշինյանի ու Փաշազադեի թեզերը (Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում) նույնական են և նույն գրասենյակում՝ Ադրբեջանի նախագահի նստավայրում են թխվել:

Եթե առաջիկայում Նիկոլը մնաց Հայաստանի կառավարիչի աթոռին, հաշված տարիներ (եթե ոչ ամիսներ) անց Գրիգոր Լուսավորիչը աղվան է հռչակվելու, Լուսավորչի գահը՝ աղվանական, ավելին՝ Մայր Աթոռում ազան է հնչելու:

Չե՞ք հավատում, հիշեք, թե Նիկոլն ինչպես հանձնեց Արցախը:

Եթե կասեք՝ քրիստոնեական աշխարհը թույլ չի տա, հիշեք Արցախի հանձնումն իր հինավուրց վանքերով ու եկեղեցիներով:

Ի վերջո, քրիստոնեական աշխարհը Սուրբ Սոֆիայի տաճար է հանձնել թուրքերին (որտեղ հիմա ազան է հնչում), ինչու՞ պետք է Սուրբ Էջմիածին չհանձնի:

Ինչու՞ չհանձնի, եթե հայերն իրենց երկրի կառավարչի աթոռին նստած թշնամուց չեն ցանկանում կամ չեն կարողանում ազատվել:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ